VBC 0512
Բարձր խտացված մանրէաբանական խտանյութ՝ ինքնավար կոյուղու համակարգերում կենցաղային թափոնների մշակման համար։
Խտանյութ նախատեսված է կոյուղահորերում, կենսաբանական զուգարաններում, սեպտիկ համակարգերում և տեղային մաքրման կայաններում օգտագործելու համար։ Այն պարունակում է Bacillus ցեղի աերոբ (ֆակուլտատիվ անաէրոբ) բակտերիաների 5 շտամների սպորներ։ Հնարավոր է նաև վեգետատիվ բջիջների առկայություն՝ 1%-ից պակաս քանակությամբ։
Խտանյութի բաղադրության մեջ մտնող բակտերիաներն օժտված են բարձր ֆերմենտային ակտիվությամբ և արդյունավետորեն քայքայում են սպիտակուցները, օսլան, ցելյուլոզը, ճարպերը և միզանյութը։ Խտանյութն արագ քայքայում է տարբեր հեղուկ և պինդ թափոնները, ինչպես նաև վերացնում է տհաճ հոտերը։ Ապացուցված է պատրաստուկի արդյունավետությունը ջերմաստիճանների և pH-ի արժեքների լայն միջակայքում։ Խտանյութն ունի նաև աղիքային խմբի ախտածին բակտերիաների նկատմամբ անտագոնիստական ակտիվություն։
Խտանյութի բնութագրերը
Բակտերիաների տեսակներ՝ Bacillus subtilis, Bacillus amyloliquefaciens
Բակտերիաների քանակը՝ 1 տրիլիոն սպոր (բջիջ)՝ խտանյութի1 գ-ում, 10¹² ԳԱՄ/գ։
Արտադրվող ֆերմենտները՝ ամիլազ, պրոտեազ, լիպազ, ցելյուլազ, ուրեազ։
Աշխատանքային pH միջակայքը՝ 5,5 - 9,0
Աշխատանքային ջերմաստիճանը՝ 6°C - 50°C
Արտաքին տեսք՝ միատարր, բաց շագանակագույն փոշի։
Հոտ՝ յուրահատուկ, համեմունքային։
Պահպանման ժամկետը և պայմաններ՝ պիտանելիության ժամկետը՝ մինչև 1,5 տարի։ Պահել չոր և զով վայրում։
Խտանյութը լավ լուծվում է ջրում։ Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ խառնել։
Խտանյութն անվնաս է մարդկանց, կենդանիների և բույսերի համար, սակայն օգտագործման ընթացքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության նախազգուշական միջոցներն ու սանիտարահիգիենիկ կանոնները։