Պրոբիոտիկ կերային հավելում GP

Գլխավոր Պահապան / General Protector (GP)

Ամենօրյա կիրառման համար

Բարձրորակ, Մատչելի, Անվտանգ։

  • Կտրում է կենդանու լուծը 24 ժամվա ընթացքում 99%-ով։

  • Այլընտրանք է կերային հակաբիոտիկներին։

  • Կարգավորում է կենդանիների, թռչունների և ձկների մարսողական համակարգը։

  • Բարձրացնում է սննդանյութերի մարսողության արդյունավետությունը։

  • Զսպում է պաթոգեն բակտերիաների ակտիվացումը աղիքներում։

  • Պաշտպանում է բորբոսասնկի տոքսիններից, կապում և հեռացնում դրանք օրգանիզմից։

  • Բարձրացնում է իմունիտետը, կանխում անկումը, խթանում քաշի աճն ու ձվատվությունը։

Այս ցուցանիշների աճը տեղի է ունենում ֆիզիոլոգիական նորմայի սահմաններում։ Չի հանդիսանում դեղամիջոց և չի կուտակվում օրգանիզմում։

1 փաթեթը՝ 350 կգ կերի համար։

Զտաքաշը՝ 3 կգ։ Ժամկետը՝ 1 տարի։

Օգտագործման եղանակը

Խառնել կերի հետ 1:99 հարաբերությամբ կամ ավելացնել մեկ գդալ՝ 1 կգ կերի վրա, ամեն օր, առանց ընդմիջման։

Պրոբիոտիկ կերային հավելում GP

Պարունակում է Bacillus ցեղի երկու ակտիվ շտամներ՝ սպորների տեսքով։ Նրանք ակտիվանում են կենդանու աղիքներում, սինթեզում են մի շարք կարևոր ֆերմենտներ (ամիլազ, պրոտեազ), որոնք նպաստում են մարսողական համակարգի բարելավմանը և սննդի ամբողջական յուրացմանը։ Բարձրացնում են կերի յուրացման աստիճանը։ Հանդիսանում են մի շարք աղիքային պաթոգեն բակտերիաների անտագոնիստ՝ զսպելով նրանց ակտիվացումը։

Խմորիչի բջջապատի ակտիվ բաղադրիչները հիմնականում կազմված են (1,3)(1,6)-β-D-գլյուկանից, մանանի օլիգոսաքարիդներից (MOS), գլիկոպրոտեինից և քիտինից։

MOS-ը ավտոլիզացված խմորիչ բջջի արտաքին, կպչուն շերտն է։ Այն կապում է պաթոգեն բակտերիաներին՝ արգելակելով նրանց գաղութացումը աղիքների պատերին և կանխարգելելով Clostridium, Salmonella և Escherichia coli վարակները։ Բացի այդ, MOS-ը նպաստում է աղիքների առողջությանը՝ բարելավելով դրանց ֆունկցիոնալ կառուցվածքը և մաքրելով աղիքային մազիկները։

Խմորիչի β-գլյուկանները հայտնի են որպես ակտիվ իմունոմոդուլյատորներ՝ ակտիվացնելով ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի իմունային պաշտպանական մեխանիզմները։ Պաշտպանում են կենդանուն մանրէաբանական վարակներից և կլանում բորբոսի տոքսինները։

Խմորիչի էքստրակտը հզոր և արժեքավոր աճի ու զարգացման խթանիչ է։ Այն պարունակում է 24 ամինաթթուներ, պեպտիդներ, B խմբի վիտամիններ, նուկլեոտիդներ և միկրոտարրեր։

Բաղադրություն

ԲաղադրիչՔանակ
Bacillus subtilis, B. amyloliquefaciens 2×10⁸ CFU/g
Ազատ ամինաթթուներ / Amino Acid 4%
Խմորիչի բջջապատ / YCW 32%
B խմբի վիտամիններ / B Vitamins —
Խմորիչի էքստրակտ / Yeast Extract 11%
Թեփ (գարի, ցորեն) / Bran (wheat, barley) —

Պահպանման ժամկետը՝ 1 տարի՝ արտադրության օրվանից։

Արտադրող և փաթեթավորող՝

«ՎԻՊԵԿՈ ԱՄ» ՍՊԸ, 1144, Հայաստանի Հանրապետություն, Վաղարշապատ, գյուղ Ոսկեհատ, փ. Բարեկամություն 126։ Հեռ. +374 41 455 005, https://shopvipeco.am/

Հետ