Կենսաբանական միջատասպան Thurin BC

Կենսաբանական միջատասպան՝ տերևակեր միջատների և թրթուրների դեմ։

 

Thurin BC: Պարունակում է Bacillus thuringiensis, էնդոտոկսին բյուրեղ:

Թարմ, Մատչելի, Անվտանգ։

• Ակտիվ է տերևակեր ու պտղակեր միջատների և թրթուրների նկատմամբ։

• Ակտիվանում է վնասատուների աղիքներում, խախտում մարսողական համակարգը։

• Չի կուտակվում բույսերի ու պտուղների մեջ, չունի ֆիտոտոքսիկություն։

 • Կիրառելի է բույսի զարգացման ցանկացած փուլում։

 • Անվնաս է մարդու, մեղուների, զատիկի համար։

 

Թիրախային ազդեցություն: Բակտերիաները ակտիվանում են թրթուռի աղիքներում, Երբ թրթուրն ուտում է այս պատրաստուկով մշակված տերևը, սինթեզում էնդոտոկսինի բյուրեղներ, որենք թունավորում են վնասատուին, նվազեցնում են կենսունակությունը։ Մի քանի ժամից վնասատուն դադարում է սնվել, բազմանալ, իսկ մի քանի օրից անկում է: Ազդում է միմիայն տերևակերների վրա։  

 

Պատրաստուկը բացարձակապես անվնաս է մարդկանց, կենդանիների, թռչունների և ձկների համար։ Ի տարբերություն քիմիական թունաքիմիկատների, Bacillus thuringiensis չի սպանում մեղուներին, զատիկին,  և այլ օգտակար միջատներին, չի վնասում հողի օգտակար միկրոֆլորան և չի աղտոտում ստորգետնյա ջրերը: Բերքը կարելի է օգտագործել սրսկումից 3-5 օր անց (լվանալուց հետո)։

 

Ծախսի նորմը՝ 2-3լ/հա։  Պատրաստի դեղամիջոց, խառնել անհրաժեշտ ջրի քանակի հետ, 20 րոպե հետո ցողել բույսերի վրա։ Կրկնել ամեն 10-14 օրը վնասատուների ամեն յուրաքանչյուր սերնդի դեմ, սկասած ամառվա սկզբից։ Մշակումները կատարել չոր եղանակին, քամու բացակայության պայմաններում, երեկոյան ժամերին: Անհրաժեշտ  է լավ ցողել հատկապես տերևների տակի մասը, որտեղ սովորաբար թաքնվում և սնվում են թրթուրները:  

Չափաբաժինը և լուծույթը։ 900 մլ պատրաստուկը խառնեք 200-300 լիտր ջրի հետ, ցողել բույսերին, տերևներին։10 լիտր ջրին (մեկ սովորական սրսկիչի համար) ավելացրեք 30-35 մլ պատրաստուկ։ Օգտագործելուց առաջ տափաշիշը լավ թափահարել։

Հետ