Կենսաբանական ֆունգիցիդ B․Com

Կենսաբանական ֆունգիցիդ, պաշտպանում է բույսին սնկային ու բակտերիալ վարակից։

 
Խոտի ցուպիկ
 
Թարմ, Մատչելի, Անվտանգ։
 
Արմատային վարակի, փտումի դեմ, առանց թունաքիմիկատների։
  • Պաշտպանում է արմատային համակարգը փտումից, սև ու մոխրագույն վարակից։ (Ֆուզարիոզ, Ռիզոկտոնիոզ, Պիտիում, Վերտիցիլյոզ, սև բորբոս)։
  • Գաղութացնում է երիտասարդ արմատները, ստեղծում պաշտպանիչ շերտ։
  • Արտադրում է ֆերմենտներ ու հորմոններ, դարձնում է հասանելի ֆոսֆորը, ցինկը և մանգանը:
  • Օգնում է բույսին դիմակայել երաշտին, աղիությանը և ծայրահեղ ջերմաստիճաններին:
  • Անվնաս է մարդու, կենդանիների, մեղուների համար, առանց քիմիական նյութերի։
  • Կիրառելի է բանջարեղենի, մրգատու ծառերի, դեկորատիվ բույսերի, հացահատիկային մշակաբույսերի և սիզամարգերի համար:
Վարակ հարուցիչների ցանկ
Bacillus Complexus - ազդեցությունը ջրելու դեպքում
Fusarium spp. (Ֆուզարիոզ)
Կանխում է արմատային փտումը և բույսի թառամումը
Rhizoctonia solani (Ռիզոկտոնիոզ)
Արդյունավետ է կարտոֆիլի, լոլիկի և վարունգի դեպքում – կանխում է արմատի փտում, սև սրունքը
Pythium spp. (Պիտիում)
Պաշտպանում է սերմերը և նորածիլ սածիլները հանկարծակի չորացումից
Verticillium (Վերտիցիլյոզ)
Դժվար բուժվող հիվանդություն, որի դեպքում բակտերիաները ստեղծում են լրացուցիչ պաշտպանություն
 
Կիրառման եղանակը՝ օգտագործել որպես պրոֆիլակտիկ միջոց, ջրելով, ամեն դեպքում։
 
Պայմաններ՝ կիրառեք խոնավ հողի վրա, ջրելուց հետո, գարնան սկզբից: Հողի ջերմաստիճանը պետք է լինի +10°C-ից բարձր: Պատրաստել աշխատանքային լուծույթ, խառնելով գոլ ջրի հետ։ Ջրելուց հետո աշխատանքային լուծույթի որոշ մաս լցրեք բույսի արմատի տակ։
 
Բույսեր
Սերմ
Սածիլ
Տնկելուց
Ընփացիք
Պայմաններ
Վարունգ
 
30մլ-10լ ջուր

250մլ-100լ ջուր

250մլ մեկ թփի տակ

4 շաբաթ անց
Կրկնել

+15°C-ից բարձր

Խոնավ հողում

Լոլիկ

30մլ-10լ ջուր

1 կգ սերմի

Տնկելուց 1-2 օր առաջ

250մլ-100լ ջուր

250մլ մեկ թփի տակ

ծաղկման փուլում
Կրկնել
լավ կաշխատի գոմաղբի, կոմպոստի հետ
Լոբի
30մլ-10լ ջուր1 կգ սերմի
 
250մլ-100լ ջուր
25մլ մեկ թփի տակ
 
+15°C-ից բարձր Խանավ հողում
Խաղող
 

մինչև տերևի աճը 250մլ-100լ ջուր

500մլ մեկ վազի տակ

 
 

30 օր անց 250մլ-100լ ջուր

500մլ մեկ վազի տակ

+10°C-ից բարձրԽանավ հողում
Պտղատու ծառեր
 
 
 

250մլ-100լ ջուր

25լ մեկ ծառին

բողբոջների բացվելու ժամանակ
Կանաչի
Ռեհան,Համեմայլն
30մլ-1լ ջուր 1 կգ սերմի
 
Տնկելուց 1-2 օր առաջ
 

հողում կամ թաղարում250մլ-100լ ջուր

25մլ մեկ թփի տակ

+15°C-ից բարձր Խանավ հողում
Բույսերի ամբողջական ցանկը նայիր կայքում։
 
Պարունակում է՝ Bacillus subtilis VA44, Bacillus velezensis  VA43; Bacillus thuringiensis S1։ շտամների կուլտուրային հեղուկ: Այն պարունակում է ավելի քան  5x109 CFU/մլ կենսունակ սպորներ: Գաղութացնում է արմատային համակարքը, սինթեզում է մելանին, Ինդոլ-3-քացախաթթու (IAA / Աուքսին), Ցիկլիկ լիպոպեպտիդներ, Սուրֆակտին (Surfactin), Իտուրին (Iturin / Bacillomycin D), Ֆենգիցին, Բակտերոցին, մի շարք էնզիմներ։
 
Bacillus ցեղի բակտերիաներ, բնակվում են հողում, բույսի արմատային համակարգում (ռիզոսֆերա), օգնում է բույսին յուրացնել սննդանյութերը, դարձնելով դրանք լուծելի։ Սինթեզում են բնական հակաբիոտիկներ և ֆերմենտներ, որոնք ոչնչացնում են բույսերի հիվանդությունների հարուցիչներին (սնկեր, բակտերիաներ)։ Օգտագործվում են բուսաբանության մեջ որպես կենսապարարտանյութ և բիոֆունգիցիդ, նպաստում է էկոլոգիապես մաքուր սննդի ստացմանը։
 
Պահել երեխաներից հեռու։ Օգտագործելիս կրել ձեռնոցներ և դիմակ։ Չխառնել խիստ ալկալային (կրային) լուծույթների հետ։
 
Արտադրված է՝ «ՎԻՊԵԿՈ ԱՄ» ՍՊԸ, 1144 ՀՀ, Արմավիրի մարզ, ք․ Վաղարշապատ, հ․ Ոսկեհատ, Բարեկամության 126,  հեռ․+374(41)45-50-05, info@vipeco.am։ Ծավալը 0,9 լիտր, պահել  +3-20°C, արտադրման օրից 6 ամիս։

 

Հետ